«Պոբեդան» դարարեցրել է դեպի Գյումրի թռիչքները![]() 19 մարտի 2020 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը դադարեցրել է չվերթերը դեպի Գյումրի, հայտնել են ավիաընկերությունից: Ավելի վաղ Aeroflot-ը ևս հայտնել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է չվերթերը դեպի ՀՀ: Ավիաընկերությունից հայտնել են, որ թռիչքների դադարեցումը կապված է ՌԴ-ի և ՀՀ-ի միջև հաղորդակցության սահմանափակման հետ: Ավիատոմսերը քաղաքացիներին կվերադարձվեն ավտոմատ կերպով: Մարտի 16-ին ՀՀ և ՌԴ վարչապետները պայմանավորվել են 2 շաբաթով ժամանակավորապես դադարեցնել երկու երկրի միջև չվերթերը: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 19-ի ցերեկվա դրությամբ երկրում վարակի 122 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |