«Գթության խոհանոցի» շահառուները 20 օրվա սննդամթերքի փաթեթներ կստանան![]() 19 մարտի 2020 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով՝ մինչև ապրիլի 14-ը «Գթության խոհանոց» ծրագիրը դադարեցնում է շահառուների սպասարկումը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է պատրաստել 20 օրվա համար նախատեսված սննդամթերքի փաթեթներ, որոնք մարտի 23-ից աշխատակիցների և կամավորների օգնությամբ՝ կբաշխվեն շահառուներին: Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ գործակցությամբ: «Գթության խոհանոց» ծրագիրը գործում է 1994-ից, որի շրջանակում ամեն տարի՝ հոկտեմբերից մայիսն ընկած ժամանակահատվածում, միայնակ թոշակառուները, հաշմանդամություն ունեցող անձինք, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և սոցիալապես անապահով անձիք օրական մեկ անգամ ստանում են տաք, որակյալ սնունդ, ինչպես նաև սննդի փաթեթներ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Ծրագրի շահառուներն են Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջանների մոտ 500 սոցիալապես խիստ անապահով բնակիչներ։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 19-ի ցերեկվա դրությամբ երկրում վարակի 122 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |