Ավինյան․ Գանձապետական հաշվին ստացված միջոցների օգտագործումն ընդլայնվում է![]() 19 մարտի 2020 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության բացած գանձապետական հաշվին ստացված միջոցների օգտագործման ուղղություններն ընդլայնվել են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Որոշումը կայացվել է` ընդառաջելով քաղաքացիներից և կազմակերպություններից ստացվող բազմաթիվ առաջարկություններին։ Միջոցները կօգտագործվեն հետևյալ ուղղություններով․ Առողջապահական կարիքների համար՝ • բժշկական անձնակազմի խրախուսում, • բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերում, • բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավում, Սոցիալական կարիքների համար՝ • Բնակչության սոցիալապես անապահով, տեղաշարժման դժվարություններ ունեցող, ռիսկի խմբում գտնվող անձանց (ընտանիքներին) մթերքով, անհատական պաշտպանության և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովում, • Օժանդակող կամավոր խմբերին անհրաժեշտ պարագաներով ապահովում և աշխատանքների կազմակերպում, • Տրանսպորտային փոխադրումների կազմակերպում: Պարբերաբար հանրությունը կտեղեկացվի ստացված միջոցների ծավալի և դրանց օգտագործման ուղղությունների վերաբերյալ: Փոխանցում կատարելիս հարկավոր է նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին» և ցանկության դեպքում նաև նշել այն ուղղությունը, որով ցանկանում եք, որ միջոցներն օգտագործվեն: Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան, Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947 Կորոնավիրուսի դեմ պայքրի համար բացված հաշվին մարտի 19-ի (ժամը 14:30) տվյալներով փոխանցվել է 100 մլն դրամ։ Այդ մասին տեղեկացրել է ֆինանսների նախարարությունը։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 19-ի ցերեկվա դրությամբ երկրում վարակի 122 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |