Եվրոպական դատարանը Թուրքիային պարտադրել է փոխհատուցում վճարել Ստամբուլի հայկական ֆոնդերին16 դեկտեմբերի 2008 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ECHR) վճիռ է կայացրել Թուրքիայի կողմից Ստամբուլի երկու հայկական ֆոնդերի ունեցվածքը սեփականացնելու գործով: Սամաթիայի սբ.Գեւորգ հայկական եկեղեցու, դպրոցի եւ գերեզմանոցի եւ Եդիկուլեի հայկական հիվանդանոցի ղեկավարների Խորհուրդը դիմել է Ստրասբուրգի դատարան` պնդելով, որ այդ հարցի շուրջ թուրքական դատարանների որոշումը սեփականության իրավունքի խախտում է, ինչը հակասում է Մարդու իրավունքների մասին Եվրոպայի կոնվենցիային: Երկու հայկական ֆոնդերն էլ 1832թ. բացվել են օսմանյան դեկրետով եւ ենթարկվում են նոր թուրքական կանոնադրությանը: Որոշման համաձայն, Թուրքիան պետք է վերադարձնի ողջ ունեցվածքը եւ 600 հազար եվրո փոխհատուցում վճարի Սամաթիայի ֆոնդին եւ 275 հազար եվրո` Եդիկուլե ֆոնդին: Ինչպես գրում է Hurriyet թուրքական թերթը, այդ երկու ֆոնդերն էլ ամրագրված են Լոզանի պայմանագրում կրոնական փոքրամասնությունների հասարակական ծառայությունների ապահովման համար: Եվրոպական դատարանի որոշմամբ ուրիշի սեփականության յուրացումը հանդիսանում է Սեփականության պաշտպանության մասին կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |