ՀՀ-ից դիմակների, սպիրտի ու մի շարք այլ ապրանքների արտահանումը սահմանափակվել է![]() 19 մարտի 2020 - 20:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանից դիմակների, բժշկական սպիրտի ու մի շարք այլ ապրանքների արտահանումը ժամանակավորապես սահմանափակվել է, հայտնել է պարետ Տիգրան Ավինյանը։ Ամբողջական ցանկը հասանելի է կառավարության կայքում։ Նշված արտադրատեսակների արտահանումը կարող է թույլատրվել Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը։ Որոշումը տարածվում է ինչպես այն արտահանումների վրա, որոնք մինչև այս որոշման ուժի մեջ մտնելը գտնվում են մաքսային ձևակերպման փուլում, այնպես էլ փաստացի արտահանման ենթակա ապրանքների վրա: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 19-ի ցերեկվա դրությամբ երկրում վարակի 122 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |