ՀՀ-ն ֆինանսական աջակցություն կխնդրի միջազգային կազմակերպություններից![]() 19 մարտի 2020 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը դիմելու է միջազգային ֆինանսական կազմակերպություններին՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները հաղթահարելու համար աջակցություն ստանալու համար։ Ինչպես հայտնել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, տվյալ կազմակերպությունների հետ արդեն բանակցում են։ «Միջազգային կազմակերպությունները փոխում են կառավարություններին աջակցելու հարցում մոտեցումը, ու երկխոսություն կա ստացվող աջակցությունն ավելի հասցեական դարձնելու ուղղությամբ», - ասել է նա։ ՀՀ-ն $250 մլն stand-by համաձայնություն (այսինքն՝ ոչ թե դասական վարկ, այլ ցանկացած պահին մինչև այդ շեմը հասանելի «վարկային գիծ») ունի Արժույթի միջազգային հիմնադրամի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հիշատակել էր համաձայնագիրը՝ «Շանթի» եթերում տնտեսության մասին խոսելիս։ Նախարարի խոսքով՝ հիմնական 3 տուժած ուղղությունն են տուրիզմը, դեպի ՌԴ արտահանումն ու պղնձի արտահանումը։ Պղնձի գինը կրճատվել է տարեսկզբի 1 տոննայի դիմաց մոտ $6000-ից մինչև $4800: «Ասել, թե արտադրողները պղնձի գնանկմանը ոնց կարձագանքեն, դեռ դժվար է, քանի որ նրանից ամեն մեկը ծախսային առանձնահատկություներ ունի, բայց ակնհայտ է, որ երկարաժամկետ առումով դժվար պայմաններ ստեղծող գին է», - ասել է նախարարը։ Նա վստահություն հայտնեց, որ հարցի շուրջ այժմ մտածում են նաև արտադրողները; Նախարարն ընդունել է, որ ՌԴ-ում տնտեսական վիճակը՝ մասնավորապես, նավթի գների հետ կապված, ազդելու է նաև Հայաստանի վրա` հատկապես այդ ուղղությամբ արտահանման հարցով, սակայն հույս է հայտնել, որ Ռուսաստանը կկարողանա արագ հաղթահարել խնդիրները։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |