Կառավարության շենքում հրդեհից 8 աշխատակից է ծխահարվել

Կառավարության շենքում հրդեհից 8 աշխատակից է ծխահարվել

PanARMENIAN.Net - Մարտի 19-ին` ժամը 22:21-ին ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին ահազանգ է ստացել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը։

Եղել են ծխահարված աշխատակիցներ: 8 աշխատակցի ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:31-ին, մարվել՝ 22:44-ին: Մասամբ այրվել են աշխատասենյակի (20 քմ) գույքը (գրասեղան, պահարան, համակարգիչ, տպիչ, հեռախոս), շերտավոր վարագույր, մանրահատակ և ջերմահարվել՝ մեկ պատուհան:

Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---