Սուրենյան․ Մարտի 23-ից 5-7 աստիճանով կտաքանա![]() 20 մարտի 2020 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Մարտի 23-24-ին կտաքանա 5-7 աստիճանով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: «Մարտի 23-24-ին ունենք տաք օդի ևս մեկ ալիք։ Այդ օրերին հանրապետության ողջ տարածքում եղանակը կտաքանա ևս 5-7 աստիճանով»,- ասվում է գրառման մեջ։ Հանրապետության տարածքում՝ մարտի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևանում՝ մարտի 20-ի ցերեկը, 21-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամսի 24-ին և 25-ին ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +17 աստիճան։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |