Կիև-Երևան չարթերային թռիչք կիրականացվի![]() 20 մարտի 2020 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը մարտի 25-ին կազմակերպում է Կիև-Երևան-Կիև չարթերային թռիչքը։ Տոմսերը վաճառվում են ընկերության կայքում, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։ «Համաձայն ՀՀ պարետի որոշման՝ ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների: Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում բոլոր անձինք անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու է հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ»,-ասվում է դեսպանի գրառման մեջ: Բոլոր ցանկացողները պետք է գրանցվեն Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 20-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 136 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |