Արցախում կորոնավիրուսի դեպք չկա. ԱՀ-ն ՀՀ-ի հետ օպերատիվ հաղորդակցվում է![]() 20 մարտի 2020 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Մարտի 20-ի դրությամբ Արցախում նոր կորոնավիրուսով վարակման դեպք գրանցված չէ, սակայն ԱՀ-ն պատրաստ է իր հնարավորություններն արդյունավետ օգտագործելով` դիմակայել խնդրին, հայտարարել է ԱՀ պետական նախարար, կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը: Նա հայտնել է, որ փետրվարի 18-ին Արցախում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով է ձևավորվել` շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուների ներգրավմամբ: Մարտիրոսյանը նշել է, որ Արցախի և ՀՀ առողջապահության նախարարությունների միջև ստեղծվել է օպերատիվ հաղորդակցություն: Պայմանավորվածության համաձայն՝ Արցախից ուղարկված փորձանմուշների պատասխանները ստացվում են օպերատիվ: Արցախի ԱՆ-ից բուժաշխատողների խումբ է գործուղվել Հայաստանի գործընկեր կառույց՝ ախտորոշման և համապատասխան միջոցառումների կազմակերպման վերջին նորություններին ծանոթանալու, կանխարգելիչ նոր միջոցառումների մասին տեղեկություններ և անհրաժեշտ նյութեր ստանալու նպատակով: ԱՀ ԱՆ կողմից ձեռք են բերվել անհրաժեշտ դեղամիջոցներ և բժշկական պարագաներ, ինչը շարունակական է։ Նշվել է նաև, որ հաջորդող գործողություններով նախատեսվում է նվազագույնի հասցնել կորոնովիրուսի ներթափանցումը` հնարավորինս սահմանափակելով շփումներն արտաքին աշխարհի հետ: Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում կազմակերպվում է Արցախ մուտք գործող բոլոր անձանց ջերմաչափում և, ըստ անհրաժեշտության, ձեռնարկվում են հրամանով սահմանված համապատասխան միջոցառումները: Արցախում դադարեցված է ուս.հաստատատությունների գործունեությունը, մարտի 16-ից մեկ ամսով սահմանափակված է զանգավածայի միջոցառումներ իրականացնելու հնարավարությունը: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 20-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 136 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Հանրագումարով հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |