Կրասնոդարում կորոնավիրուսով հոսպիտալացված հայի՝ ՀՀ-ում շփման շրջանակը պարզ է․ Դեպքերից մեկի կոնտակտն էր20 մարտի 2020 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Կրասնոդարում կորոնավիրուսով հոսպիտալացված հայ երիտասարդը ՀՀ քաղաքացի է, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ «ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ: Վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-2019-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում»,- ասվում է գրառման մեջ: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը PanARMENIAN.Net ին տեղեկացրեց, որ վարակված և Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու շփման շրջանակը պարզված է: «Մեր հաստատված պացիենտներից մեկի կոնտակտն է եղել»,-ասաց նա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կրասնոդարի երկրամասում մարտի 19-ին կորոնավիրուսով հոսպիտալացված 2 հիվանդից մեկը ՌԴ է ժամանել Հայաստանից։ Նա մոտ 25 տարեկան երիտասարդ է, որն այժմ գտնվում է Սոչիի հիվանդանոցում՝ մեկուսացված հիվանդասենյակում։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 20-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 136 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |