Տնտեսագետներ․ Եվրոյի գոտում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում անկում է![]() 20 մարտի 2020 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Եվրոյի գոտում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում անկում է սկսվել։ Այդ մասին հայտարարել են Վաշինգտոնում գործող Ֆինանսների միջազգային ինստիտուտի (IIF) տնտեսագետները։ 2020-ի միջազգային տնտեսության աճի կանխատեսման զեկույցում 0,4% աճ է նշվում, գրում է «Վեդոմոստին»։ Ըստ ԱՄՀ-ի` 2019-ին ԱՄՆ-ին բաժին է ընկել համաշխարհային ՀՆԱ-ի 15,1%-ը, Ճապոնիային՝ 4%, եվրոյի գոտուն՝ մոտ 11%։ Այդպիսով կարելի է ասել ռեցեսիայի մեկնարկի մասին այն երկրներում, որոնց բաժին է ընկնում համաշխարհային տնտեսության գրեթե մեկ երրորդը։ 2 շաբաթ առաջ IIF-ն արդեն նվազեցրել է իր համաշխարհային տնտեսության վերաբերյալ իր կանխատեսումը 2,6%-ից մինչև 1,6%։ Դա կապված էր նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի բռնկման հետ Չինաստանում։ «Դրանից հետո տեղի է ունեցել լիարժեք հանկարծակի կանգ կապիտալի գլոբալ շուկաներում՝ COVID-19-ի հետ կապված հարաճուն շոկի, նավթի գների անկման և վարկային շուկաներում աճող սթրեսի պատճառով»,-պարզաբանել է IIF-ի գլխավոր տնտեսագետ Ռոբին Բրուքսը։ Նշվում է, որ շատ մեծ է անորոշության մակարդակը։ Փորձագետները նավթի գների անկումը որակում են որպես գնային պատերազմ ՌԴ և Սաուդյան Արաբիայի միջև։ Մարտի 6-ին ՕՊԵԿ-ն ու ՌԴ-ն, չկարողանալով պայմանավորվել նավթի արդյունահանման կրճատման հարցում, խզեցին գործարքը, որը 2016-ից ի վեր պահպանում էր գները: ՌԴ և ՕՊԵԿ գործարքի խզման հետևանքով նավթի գները 30%-ով նվազեցին՝ սա ամենամեծ անկումն էր վերջին մոտ 30 տարում: Մարտի 9-ի առավոտյան Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել էին $45-ից մինչև $31,02՝ 1 բարելի համար: Նման գին վերջին անգամ եղել էր 1991-ին՝ Պարսից ծոցում ծավալված պատերազմի ժամանակ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |