Մոսկվայում կկայանա «Ցեղասպանության ֆենոմենը. կանխման պատճառներն ու միջոցները» ասուլիսը16 դեկտեմբերի 2008 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Մոսկովյան «Ռուս-Հայկական Համագործակցություն» կազմերպությունը «Արդար աշխարհ» ինստիտուտի հետ համատեղ, որի նախագահն է հանդիսանում Ռուսաստանի Դաշնության Խորհրդի Նախագահ Սերգեյ Միրոնովը, դեկտեմբերի 17-ին Մոսկվայում կանցկացնի «Ցեղասպանության ֆենոմենը. կանխման պատճառներն ու միջոցները» միջազգային կոնֆերենցիան: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, ասուլիսը նվիրված է Ցեղասպանության կանխման եւ պատժի մասին միջազգային կոնվենցիայի 60-ամյակին:Ասուլիսին մասնակցում են ՌԴ Դաշնության Խորհրդի անդամներն ու Պետական Դումայի պատգամավորները, քաղաքագետներ եւ մասնագետներ Եվրոպայից եւ ԱՊՀ երկրներից, ռուս փորձագետներ, հասարակական կազմակերպությունների եւ ազգային սփյուռքերի ներկայացուցիչներ: Ասուլիսին ենթադրվում է դիտարկել եւ քննարկել հետեւյալ հարցերը. -Ցեղասպանությունը` ծանրագույն միջազգային հանցագործություն` ուղղված մարդկային խմբերի ոչնչացմանը: 1948թ. «Ցեղասպանության կանխման եւ դրա պատժի մասին կոնվենցիան» եւ ցեղասպանության` որպես մարդկության դեմ հանցագործության միջազգային-իրավական որակավորումը: -Հայոց ցեղասպանություն` մարդկության նոր պատմության առաջին լայնամասշտաբ միջազգային հանցագործություն` կատարված քաղաքական դրդապատճառներով մի ամբողջ ժողովրդի ոչնչացման նպատակով: -Պետությունների միջազգային-իրավական եւ քաղաքական պատասխանատվությունը եւ ցեղասպանության կազմակերպմանն ու իրագործմանը մասնակցած անձանց քրեական պատասխանատվությունը: -ՄԱԿ-ի շրջանակներում եւ նրանից դուրս հասարակության միջից ցեղասպանությունն այն կանխելու եւ նրա բոլոր հետեւանքները լիկվիդացնելու ճանապարհով արմատախիլ անելու միջոցների ուժեղացում: «Միջազգային հանրության կողմից 20-րդ առաջին ցեղասպանության` Օսմանյան Թուրքիայի կողմից մի ամբողջ ժողովրդի եւ նրա բազմադարյա մշակույթի բարբարոսական ոչնչացման հանդեպ համապատասխան գնահատականի բացակայությունը հանգեցրեց հետագայում նման ծանր հանցագործությունների կրկնմանը: Գտնում եմ, որ չափազանց կարեւոր է, որպեսզի Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանությունը ճանաչվի հենց իր` Թուրքիայի կողմից: Չի կարող իրեն քաղաքակիրթ համարող երկիրը կոծկել իր պատմության էջերը, թեկուզեւ` ամոթալի: Այդ հարցում Թուրքիայի վարքագիծը բավական բարդացնում է հարաբերությունները հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ, չի նպաստում մեր երկրների միջեւ լարվածության նվազմանը, խոչընդոտում է վստահության եւ որակապես նոր հարաբերությունների հաստատմանը»,- նշել է «Ռուս-Հայկական Համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |