ԱԺ արտահերթում քննարկվում է արտակարգ դրության պայմաններում իրավական պատասխանատվություն սահմանելու հարցը (Ուղիղ)20 մարտի 2020 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ ԱԺ արտահերթ է հրավիրվել՝ քննարկելու ՔՕ-ում լրացում կատարելու նախագծերի փաթեթը: Հարցը ներկայացնելով՝ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ ՀՀ-ում սահմանված է արտակարգ դրություն, որի շրջանակում անձանց իրավունքները սահմանափակվում են, բայց ՀՀ օրենքով իրավական պատասխանատվություն սահմանված չէ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց մարտի 20-ին հարցի առաջին ընթերցումն անցկացնել, իսկ երկրորդ ընթերցումը կազմակերպել երկուշաբթի օրը՝ մարտի 23-ին: Ներկայացնելով օրինագիծը՝ փոխնախարարը նշեց. «Վարչական իրավախախտումների օրենսգրքում առաջարկվում է 182-ի 3-րդ հոդվածում լրացնել 10-րդ մաս, հետևյալ բովանդակությամբ՝ «արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որի դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն սահմանված նվազագույն աշխատավարձի 300-ից մինչև 500-ապատիկի չափով»: Բացի այդ, առաջարկվում է լրացնել 11-րդ մաս, հետևյալ բովանդակությամբ. «Ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի 50-300-պատիկի չափով»: Ըստ փոխնախարարի՝ Քրեական օրենսգիրքը լրացվում է 277.1 հոդվածով, ըստ որի՝ արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում. պատժվում է կալանքով մինչև 3 ամիս ժամկետ կամ ազատազրկմամբ առավելագույնը մինչև 5 տարի ժամկետով:
Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |