300-500 հզր դրամի տուգանք կամ մինչև 5 տարվա ազատազրկում՝ մեկուսացումը խախտելու համար![]() 20 մարտի 2020 - 23:07 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը 102 կողմ և 0 դեմ ձայնով ընդունեց ՔՕ-ում լրացում կատարելու նախագծերի փաթեթը: Ըստ օրենքի՝ արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջներ խախտելը կպատժվի 300-500 հազար դրամ տուգանքով։ Նույն արարքը, որը կառաջացնի զանգվածային հիվանդացում, կպատժվի մինչև 3 ամիս կալանքով կամ մինչև 5 տարի ազատազրկմամբ` կախված հետևանքներից։ Տեղեկության հրապարակման կարգը խախտելը կպատժվի 50-300 հազար դրամ տուգանքով։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 20-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 136 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Դեպքերից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքի հետ: Արցախում կորոնավիրուսի դեպքեր չկան: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |