Թորոսյան․ 11 հոգի թոքաբորբ ունի, կյանքին վտանգ չի սպառնում

Թորոսյան․ 11 հոգի թոքաբորբ ունի, կյանքին վտանգ չի սպառնում

PanARMENIAN.Net - «Նորք» ինֆեկցիոնում կորոնավիրուսով հիվանդ 11 պացիենտի մոտ թոքաբորբ է հայտնաբերվել, նրանցից երեքն ինտենսիվ թերապիա է ստանում, սակայն ոչ մեկի կյանքին վտանգ չկա։ Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Նրա խոսքով` դեպքերի աճ կա, ինչի արդյունքում հիվանդները ստանում են բուժում նաև ինֆեկցիոնից դուրս․ ընդհանուր առմամբ, բուժումը ծավալվում է 5 հիվանդանոցում, նաև 2 մարզայինում հատուկենտ պացիենտներ կան։ Նորքի ինֆեկցիոնից դուրս, ըստ նախարարի, բուժվում են միայն ասիմպտոմ պացիենտները։

ՀՀ-ում մարտի 20-ի առավոտյան տվյալներով կորոնավիրուսի 136 դեպք կար, մեկ հիվանդ առողջացել է ։ Հիվանդների թվի մասին տվյալները կհրապարակվեն մարտի 21-ի առավոտյան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---