Բրիտանիայի կառավարությունը կվճարի մասնավոր աշխատողներին, որոնց գործազրկություն է սպառնում![]() 21 մարտի 2020 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Բրիտանիայի կառավարությունը կփոխհատուցի մասնավոր ընկերությունների այն աշխատակիցների աշխատավաձի 80%-ը, որոնք կորոնավիրուսի համաճարակի պատճառով զրկվել են աշխատելու հնարավորությունից։ Այդ մասին հայտարարել է Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը։ Վարչապետ Բորիս Ջոնսոնն իր հերթին հայտարարել է, որ մարտի 21-ից կփակվեն բոլոր փաբերը, սրճարաններն ու ռեստորանները, բայց հնարավոր կլինի պատվերները տուն առաքել, գրում է BBC-ն։ Ֆինանսների նախարարը խոստացել է ֆինանսապես օգնել նրանց, ում սպառնում է գործազրկությունը։ Նա հայտարարել է, որ պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը կվճարի մարդկանց աշխատավարձերը՝ բիզնեսի փոխարեն։ Ըստ կառավարության` դա թույլ կտա ընկերություններին չազատել իրենց աշխատակիցներին, նույնիսկ եթե նրանք չկարողանան աշխատել պանդեմիայի պատճառով։ Բրիտանական ընկերությունները կկարողանան չվճարել ավելացված արժեքի հարկը մինչև հունիսի վերջը և կկարողանան մեկ տարով անտոկոս վարկ վերցնել։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի մասին էր հայտնել: Վարակի պատճառով հարյուրավոր քաղաքներում և բնակավայրերում մարդիկ սահմանափակել են իրենց առօրյա գործունեությունը, կրճատել հաղորդկացությունը՝ կանխելու համար կորոնավիրուսի տարածումը: ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակված է մոտ 200,000-ից ավելի մարդ։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |