Չինաստանը հայտարարել է կորոնավիրուսի բերովի դեպքերի կտրուկ աճի մասին![]() 21 մարտի 2020 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Չինաստանը հայտարարել է կորոնավիրուսի բերովի դեպքերի կտրուկ աճի մասին, ինչը կապված է ԱՄՆ-ից և Եվրոպայից վերադարձողների մեծ քանակի հետ։ Դա մտավախություն է առաջացրել, որ երկրում կարող է վարակի տարածման նոր ալիք առաջանալ, գրում է Reuters-ը։ Մարտի 20-ի դրությամբ 3 օր շարունակ տեղական ծագման դեպքեր չեն գրանցվել։ Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը հայտարարել է, որ մարտի 20-ի դրությամբ գրանցված բոլոր հաստատված դեպքերը՝ 41, բերովի են։ Դրանց ընդհանուր քանակը հասել է 269-ի։ Չինաստան վերադարձողները հիմնականում արտերկրում սովորող ուսանողներն են։ Նրանք վերադառնում են, քանի որ Եվրոպայում ուսանողական հանրակացարններից շատեըը կորոնավիրուսի պատճառով փակվում են։ Խիստ հսկողություն է սահմանվել Պեկինում և Շանհայում՝ օդային տրանսպորտով ժամանողների համար։ Վարակված մարդիկ մուտք են գործել Չինաստան նաև գլխավոր տրանսպորտային հանգույցը համարվող Շենժենով։ Հարավային և արևելյան նահանգները ևս հայտնել են բերովի դեպքերի գրանցման մասին։ Որոշ նահանգներում ժամանողների համար 14-օրյա կարատին է սահմանվել։ Մարտի 20-ի երեկոյան մայրցամաքային Չինաստանում հաստատված դեպքերի հանրագումարը կազմել է 81,008՝ հայտնել է առողջապահության վարչությունը։ Մահացել է 3255 մարդ։ Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |