Վրաստանը խստացնում է բեռնատարների վերահսկողությունը![]() 21 մարտի 2020 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը խստացնում է բեռնատարների վերահսկողությունը։ Այդ երկրում ՀՀ դեսպանության համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը Վրաստանի տարածքում բեռնատարների համար նոր կարգավորումներ է սահմանել, տեղեկացնում է ՊԵԿ-ը: Խստացվում է կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկ ունեցող երկրներում՝ Չինաստանում, Հարավային Կորեայում, Իտալիայում, Իրանում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում և Դանիայում վերջին 14 օրվա ընթացքում եղած բեռնատարների վերահսկողությունը: Մասնավորապես, այն վարորդները, որոնք եղել են այդ երկրներում, ուղեկցվելու են Վրաստանով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնելու ամբողջ ընթացքում՝ անցակետից մինչև անցակետ։ «Վերջին 14 օրվա ընթացքում այդ երկրներում եղած և Վրաստան ապրանքներ ներմուծող բեռնատարների վարորդներին կփոխարինեն ռիսկային խմբին չպատկանող անձինք, մաքսային մարմինը կախտահանի մեքենաները։ Եթե տվյալ բեռնատարի վարորդը օտարերկրացի է, նա կվերադառնա այն երկիր, որտեղից ժամանել է, իսկ եթե Վրաստանի քաղաքացի է, նրան կուղարկեն կարանտին: Այլ պարագայում՝ բեռի քարշակը կարող է փոխարինվել ոչ ռիսկայինով. մաքսային ծառայությունը կախտահանի կցորդիչը, իսկ քարշակը ետ կուղարկի այն ուղղությամբ, որտեղից այն ժամանել է: Եթե անհնար լինի վարորդին փոխարինել, ապա մեքենան կհասնի մոտակա անցակետ, և այնտեղ բեռը կտեղափոխվի այլ մեքենա»,- ասվում է ՊԵԿ հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վրաստանը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով մարտի 21-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր ուղղություններով։ Վրաստանում կորոնավիրուսով վարակման 43 դեպք կա, 1 մարդ ապաքինվել է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |