Ferrari-ին և Fiat-ը կփորձեն օգնել Իտալիային կորոնավիրուսի դեմ պայքարում21 մարտի 2020 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Իտալական ավտոարտադրողներ Ferrari և Fiat Chrysler-ը բանակցություններ են վարում երկրի խոշոր Siare Engineering օդափոխման պրոդուկտներ արտադրող գործարանի հետ՝ օգնելու ստեղծել կորոնավիրուսի դեմ պայքարում թոքերի արհեստական օդափոխման սարքեր, փոխանցում է Reuters-ը: Նման սարքերը խիստ անհրաժեշտ են կորոնավիրուսի հետևանքով առաջացող խնդիրների դեպքում: Իտալիան համարվում է կորոնավիրուսի էպիկենտրոններից մեկը, վիրուսի հետևանքով առաջացող թոքաբորբը և շնչառական խնդիրները հնարավոր է մեղմել հենց թոքերի օդափոխման սարքերով: Մեքենա արտադրողների հետ բանակցում են՝ հասկանալու, արդյոք դրանք կարող են օգնել թոքերի օդափոխման սարքերի էլետրական բաղադրիչների հարցում: Իտալիայի կառավարությունը խնդրել է Siare-ին ավելացնել թոքերի օդափոխման սարքերի արտադրությունը՝ ամսական 160-ից 500-ի հասցնելով: Ըստ աղբյուրի՝ ավտոարտադրողների կողմից դեռ վերջնական որոշում չկա, սակայն Ferrari-ն պատրաստակամություն է հայտնել միանալ պրոցեսին: ԱՀԿ-ն աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի մասին է հայտարարել: Ըստ վերջինիս տվյալների Իտալիայում գրանցվել է 40,000-ից ավելի դեպք: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 21-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 160 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին |