Փոխքաղաքապետ. Երևանում տրանսպորտի վարորդների թիվը կրճատվել է, ուղևորահոսքը՝ ևս![]() 21 մարտի 2020 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Երևանում բոլոր տրանսպորտային միջոցները, անկախ սեփականության պատկանելիությունից, ախտահանվում են ամենօրյա ռեժիմով, հայտնել է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը՝ նշելով, որ ախտահանումը կատարվում է միջազգային նորմերի համաձայն: Փոխքաղաքապետի խոսքով՝ վարորդներն ամեն առավոտ ջերմաչափվում են, տարիքային բարձր շեմ ու քրոնիկ հիվանդություններ ունեցողներին հորդորվել է աշխատանքի չգալ: Պակասել է ոչ միայն վարորդների թիվը, այլև ուղևորահոսքը: «Եթե մինչ այս սովորական պայմաններում Երևանի մետրոպոլիտենն ունենում էր օրական 75,000 ուղևորափոխադրում, այս պահին ունի մոտ 15,000: Ուղևորահոսքը կրճատվել է 5 անգամ: Ավտոբուսներում նախկինում ուղևորահոսքը հասնում էր 70,000-ի, այժմ՝ մոտ 20,000 է»,- ասել է Հարությունյանը: Նա հայտնել է նաև, որ նախկինում օրական 850-900 միկրոավտոբուս էր դուրս գալիս երթուղի, իսկ արտակարգ դրության պայմաններում՝ 500: Չնայած դրան, փոխքաղաքապետի խոսքով, մայարաքաղաքում չկա տրանսպորտից զրկված թաղամաս: Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, պատասխանելով երթուղին սպասարկող ընկերությունների եկամուտների նվազման պարագայում գործունեությունը դադարեցնելու կամ խիստ կրճատելու հավանականության մասին հարցին, ասել է, որ քաղաքապետարանի ենթակայությամբ գտնվող «Երևանի ավտոբուսն» ՓԲԸ-ն ունի ռեզերվային ավտոբուսներ: Ըստ Կարապետյանի՝ դրանք պահվում են հենց կոլապսային իրավիճակներից խուսափելու համար: Նշվել է նաև, որ կապված արտակարգ իրավիճակի հետ, նվազել է նաև վարորդներից գանձվող օրական «պլանը»: Փոխքաղաքապետն ասել է նաև, որ հստակ թիվ չկա, թե Երևանում քանի քաղաքացի է տանն ինքնամեկուսացած, սակայն այն քաղաքացիները, որոնք եղել են երկրորդ կարգի կոնտակտավոր կամ ունեցել են ջերմություն, բայց ում մոտ կորոնավիրուս չի հաստատվել, ինքնամեկուսացված են տանը և վերահսկվում են առաջնային օղակի՝ պոլիկլինիկայի բժիշկների կողմից: Հարությունյանը տեղեկացրել է, որ բժշկական ցուցում ունենալու դեպքում Երևանի պոլիկլինիկաներում քաղաքացիները կկարողանան անվճար ռենտգեն հետազոտություն անցնել: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 21-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 160 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |