Վրաստանում 1 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել![]() 21 մարտի 2020 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում 1 ամիս արտակարգ դրություն կգործի։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան Կորոնավիրուսի տարածմանն արձագանքման համակարգող խորհրդի նիստից հետո, գրում է «Գրուզիա օնլայնը»։ Ըստ Գախարիայի՝ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են պահպանել արտակարգ դրության ռեժիմը։ Դրա խախտման համար վարչական պատասխանատվություն է սահմանվել՝ ֆիզիկական անձնաց դեպքում 3000 լարի (մոտ 1000 դոլար), իրավաբականակնների դեպքում՝ 15,000 լարի (մոտ 4700 դոլար)։ «Նույն խախտումը երկրորդ անգամ կրկնելու դեպքում արդեն անձը քրեական պատասխանատվության կենթարկվի՝ մինչև 3 տարվա ազատազրկման»,- ասել է նա։ Արգելվում են նաև 10-ից ավելի մարդկանց մասնակցությամբ հավաքները։ Կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում հասել է 47-ի: Մինչ այս պահը Վրաստանի կառավարությունը մի շարք սահմանափակումներ է մտցրել կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, այդ թվում` մարտի 18-ից երկու շաբաթով արգելվել է բոլոր օտարերկրացիների մուտքը Վրաստան, բոլոր սահմանները փակ են: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |