33-ամյակը՝ կարանտինում. ՀՀ-ում շնորհավորում են մեկուսացված քաղաքացուն![]() 21 մարտի 2020 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կարանտինում գտնվող մի կնոջ 33-ամյակը բուժանձնակազմը շնորհավորում է երգով և տորթով: «Մեկուսարաններից մեկում, որտեղ ես եմ ղեկավարում, թիմով այ այսպես ենք շնորհավորում մեր ժամանակավորապես մեկուսացված հայրենակցի ծննդյան օրը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության կազմակերպիչ, «Հոգեկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը: Նա նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ բուժանձնակազմը հատուկ հանդերձանքով է:
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 21-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 160 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |