ԱՀԿ ղեկավարը՝ երիտասարդներին․ «Մի կարծեք, թե անխոցելի եք»![]() 21 մարտի 2020 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը ուղերձով դիմել է երիտասարդներին՝ կոչ անելով խուսափել շփումներից, քանի որ դա կարող է նպաստել կորոնավիրուսի փոխանցմանը տարեց մարդկանց։ Դիմելով երիտասարդներին` նա ասել է․«Մի կարծեք, թե անխոցելի եք»։ «Վիրուսը կարող է ձեզ հիվանդանոց ուղարկել մի քանի շաբաթով կամ նույնիսկ սպանել։ Բայց եթե անգամ դուք ինքներդ չհիվանդանաք, ինչ-որ տեղ գնալու ձեր որոշումը կարող է կյանքի և մահու հարց դառնալ մեկ այլի համար»,- ասել է նա լրագրողների համար ճեպազրույցում, գրում է Sputnik Արմենիան։ Նա նաև կոչ է արել մարդկանց հրաժարվել վնասակար սովորությունենրից՝ առաջին հերթին ծխելուց և ալկոհոլ օգտագործելուց։ Նա նաև հորդորել է չհրաժարվել ֆիզիկական վարժություններից, մասնավորապես հորդորել է գոնե մեկ ժամ զբոսնել՝ որոշակի հեռավորություն պահպանելով այլ մարդկանցից։ Աշխարհում կորոնավիրուսով վարակի ավելի քան 245,000 դեպք է գրանվել: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Photo. Agence France-Presse-Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |