Կորոնավիրուսային իրավիճակը տարածաշրջանում21 մարտի 2020 - 19:39 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 21-ի երեկոյի տվյալներով, ավելացել է 4-ով` հասնելով 49-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված մշտադիտարկման հատուկ կայքէջում: Կարանտինում է մնում մոտ 2000 մարդ, բժիշկների հսկողության տակ է 259 մարդ։ Մարտի 21-ի դրությամբ Ռուսաստանում նոր կորոնավիրուսով վարակման 53 նոր դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտնել է Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Այդպիսով ՌԴ-ում հաստատված դեպքերի հանրագումարը հասել է 306-ի։ 16 մարդ ապաքինվել է։ Իրանում մարտի 21-ի դրությամբ COVID-19-ից մեկ օրում 123 մարդ է մահացել։ Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարար Ալի Ռեզա Վահաբզադեն։ Վերջին շաբաթվա մեջ առաջին անգամ մահացածների քանակը ոչ թե ավելացել է, այլ պակասել։ Զոհերի ընդհանուր թիվը համաճարակի բռնկումից ի վեր հասել է 1556-ի։ Վարակվածների թիվը հասել է 20,610-ի։ Թուրքիայում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերը մեկ օրում ավելացել են 311-ով։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։ Ընդհանուր առմամբ, վարակվածների քանակը հասել է 670-ի։ Մահվան 9 դեպք է գրանցվել։ Թեստավորում է անցել 3656 մարդ։ Ադրբեջանում մարտի 21- դրությամբ կորոնավիրուս է ախտորոշվել ևս 9 անձի մոտ։ Այդպիսով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 53-ի, որից 6-ն ապաքինվել է, 1-ը՝ մահացել։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: ՀՀ-ում մարտի 21-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 160 դեպք կա, մեկն ապաքինվել է։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |