ՀՀ կկարողանան գալ հանգուցյալի մերձավորներն ու ռուս զինվորականների ընտանիքները![]() 21 մարտի 2020 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Պարետ Տիգրան Ավինյանի մարտի 20-ի որոշման մեջ մի շարք փոփոխությունների համաձայն ՀՀ կարող են մուտք գործել հանգուցյալի մերձավորներն ու ռուս զինվորականների ընտանիքի անդամները։ Մերձավոր ազգական են համարվում հանգուցյալի ծնողները, ամուսինը, կինը, երեխաները, քույրը և եղբայրը։ Ռուս զինվորականների ընտանիքներին վերաբերող որոշման իմաստով ընտանիքի անդամ են համարվում համատեղ բնակվող ծնողները և երեխաները, ամուսինը, կինը: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 21-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 160 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Մահվան ելքով դեպքեր չկան: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |