Թորոսյան. ՀՀ-ում կորոնավիրուսից 2-րդ պացիենտն է առողջացել![]() 21 մարտի 2020 - 21:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում առողջացել է կորոնավիրուսով վարակված երկրորդ պացիենտը, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, նրա մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպես նաև՝ նրա մորը, ում հետ նա ապրել է 21 օր նույն սենյակում և, չնայած դրան, այդպես էլ չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է: Ամեն դեպքում` նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել»,- հայտնել է նա: Նախարարը մյուս քաղաքացիներին կոչ է արել պահպանել անձնական պաշտպանության բոլոր միջոցները և արտակարգ դրության կանոնները: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 21-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 160 հաստատված դեպք կա: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |