Լարսում մնացած ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան![]() 22 մարտի 2020 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Վերին Լարսի ռուսական հատվածում օրեր շարունակ գտնվող ՀՀ 140 քաղաքացին Հայաստան են տեղափոխվել 5 ավտոբուսով և 4 միկրոավտոբուսով: Դա հնարավոր է դարձել Վրաստանի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում՝ այդ երկրի տարածքով միջանցք է տրամադրվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը: «Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները։ Նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների մեկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները։ Ընդգծենք, որ այս տեղափոխությունը կատարվել է բացառության կարգով»,- ասվում է գրառման մեջ։ Մարտի 22-ի պաշտոնական տեղեկատվության համաձայն, Վրաստանում կորոնավիրուսով վարակված է 54 մարդ, առողջացած են համարվում արդեն 3-ը: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 22-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 190 հաստատված դեպք կա, 2-ն առողջացել է: Մահվան ելքով դեպքեր չկան: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |