Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 54-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 54-ի

PanARMENIAN.Net - Մարտի 22-ի պաշտոնական տեղեկատվության համաձայն, Վրաստանում կորոնավիրուսով վարակված է 54 մարդ, այդ թվում առողջացած են համարվում արդեն 3-ը: Այս մասին ասվում է կառավարության ստեղծած կայքէջում:

Վրաստանում կարանտինային գոտում է գտնվում 2956 անձ, իսկ ստացիոնար հսկողության տակ է 291 պացիենտ, գրում է Aliq.ge-ն:

Մարտի 21-ին Վրաստանում ստեղծված իրավիճակից ելնելով` արտակարգ դրություն է հայտարարվել:

Կորոնավիրուսին հետևող միջազգային գիտական կենտրոնների համաձայն, մարտի 22-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 300,000-ը, որից ապաքինվել է ավելի քան 92,000-ը, մահացել է մոտ 13,000 մարդ:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---