Կորոնավիրուսի դեպքերն աշխարհում 300,000-ից ավելի են. Մահացել է մոտ 13,000 մարդ22 մարտի 2020 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Մարտի 22-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աշխարհում անցել է 300,000-ը, մահացել է մոտ 13,000 մարդ, վերականգնվել՝ մոտ 92,000-ը, հայտնում են միջազգային հետազոտական ինստիտուտները: Չինաստանը շարունակում է մնալ վարակվածության թվով առաջատարը, երկրում մոտ 81,000 մարդ է կորոնավիրուսով վարակվել, մոտ 3200 հոգի մահացել է, 72,000 մարդ՝ առողջացել: Իտալիան վարակվածության թվով երկրորդն է՝ մոտ 53,000 մարդ, բայց արդեն առաջինը՝ մահերի՝ մոտ 4800 հիվանդ մահացել է, մոտ 6000 մարդ էլ՝ վերականգնվել: Վերջին մեկ օրվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսից 793 մարդ է մահացել. սա երկրում օրական կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է եղել համաճարակի սկզբից ի վեր: ԱՄՆ-ում վարակակիրների թիվն անցել է 26,000-ը, երկրում մահացել է 340 հոգի: 20,000-ից ավելի վարակվածներ կան Իսպանիայում, Գերմանիայում և Իրանում: Իսպանիայում մահացել է մոտ 1300 մարդ, վերականգնվել` մոտ 2100 հոգի, Գերմանիայում մահերի թիվն անցել է 1700-ը, վերականգնվել է մոտ 2100 մարդ: Իրանում մահերի թիվն անցնում է 1500-ը, վարակից վերականգնվել է մոտ 7600 հոգի: Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի մասին: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 22-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 190 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |