Թորոսյան. Վարակված 14 պացիենտ թոքաբորբ ունի, ու միայն 6-ին ինտենսիվ թերապիա է պետք![]() 22 մարտի 2020 - 16:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 190 պացիենտի մեծ մասի առողջական վիճակը բավարար է, առողջական լուրջ խնդիրներ չունեն, վարակվածներից միայն 14-ը թոքաբորբ ունեն, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Թոքաբորբ ունեցողներից միայն 6-ը կարիք ունեն ինտենսիվ թերապիայի, այդ հիվանդները գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի ռեանիմացիոն ծառայության հսկողության տակ, ստանում են համապատասխան բուժում, սակայն թոքերի արհեստական շնչառություն նրանց չի արվում: 6 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է կայուն, ծանր չէ, բայց պահանջում է մշտական հսկողություն»,- ասել է նախարարը: Թորոսյանը հիշեցրել է, որ կորոնավիուսը բարդանում է տարեց և քրոնիկ հվանդություններ ունեցողների մոտ՝ նշելով, որ 6 պացիենտն ունեն հարակից ուղեկցող հիվանդություն: Թոքաբորբ ունեցող մյուս քաղաքացիները ստանում են սիմպտոմատիկ բուժում, մնացած պացիենտները հատուկ բուժում չեն ստանում: Թորոսյանը հիշեցրել և հորդորել է հետևել պարետատան և ԱՆ-ի ցուցումներին: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 22-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 190 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է: ՀՀ-ում կորոնավիրուսի 190 դեպքից 157-ը կապված են 2 օջախի հետ, դրանցից մեկը կապված է Էջմիածնի հետ, մյուսը՝ Երևանում գործող արտադրամասի: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |