Փաշինյան. Կորոնավիրուսով դեպքերն ավելացել են ևս 4-ով22 մարտի 2020 - 21:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 22-ի երեկոյի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը 194-ն է, ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 4 դեպք: Այսպիսով, ակտիվ դեպքերը 192-ն են` երկու պացիենտ առողջացել է։ «60-65-ից բարձր տարիքային խմբում մենք ունենք 9 հիվանդ, 70-ից բարձր՝ երեք հոգի, 80 տարեկանից բարձր հիվանդ չունենք, սա նշանակում է ամենասուր ռիսկային գոտում հիվանդ չունենք»,- ասել է Փաշինյանը: Նա հիշեցրել է նաև, որ մարտի 22-ի դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակվածներից 14-ն ունեն թոքաբորբ, նրանցից 6-ն ինտենսիվ թերապիայի կարիք ունեն: Վարչապետը հայտնել է, որ Ռուսաստանից Վրաստանի տարածքով ՀՀ է ժամանել մեր 140 համաքաղաքացի՝ չնայած ՌԴ և վրացական կողմի արգելքներին: Փաշինյանը ՌԴ-ում գտնվողներին խորհուրդ է տվել ՀՀ գալու համար օգտվել բացառապես օդային տրանսպորտից: Նա ասել է, որ աշխարհում չկա կամ չի լինելու երկիր, որը կկարողանա խուսափել կորոնավիրուսից: «Չկա մի երկիր, որը կարող է հայտարարել, թե պատրաստ էր կորոնավիրուսին ու գիտի, ինչպես բուժել այն»,- նշել է վարչապետը: Նա հիշեցրել է, որ կորոնավիրուսը վտանգավոր է հատկապես 75-ից բարձր տարիքային խմբի համար ու նշել, որ պետք է բացառվի թոշակառուների՝ փոստային ծառայությունից օգտվելը: «Մեր մեծագույն խնդիրը ոչ միայն և ոչ այնքան կորոնավիրուսի տարածումը կանխելն է, որքան ապահովելը, որ դրա արդյունքում չունենանք մահեր կամ ունենանք նվազագույն մահեր»,- ասել է վարչապետը: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |