Մթերայիններին կոչ է արվելու ժամեր սահմանել տարեցների համար. Այլոք այդ ժամերին առևտուր չեն անի![]() 23 մարտի 2020 - 10:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մթերայիններին կոչ է արվելու հատուկ ժամ սահմանել տարեցների համար։ Այդ մասին նա ասել է Հանրային հեռուստաընկերության եթերում՝ հավելելով, որ տարեցները կորոնավիրուսի ամենախոցելի խումբն են համարվում։ Նա նշել է, որ, հավանաբար, դա կլինի առավոտյան ժամը 10-12-ը։ Պարետը մյուս քաղաքացիներին կոչ է արել այդ ժամերին չգնալ մթերային խանութներ։ Նա խորհուրդ է տվել նաև տարեց բարեկամների հետ այս ժամանակահատվածում ավելի շատ առցանց շփվել՝ սկայպով։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:Մարտի 22-ի երեկոյի տվյալներով ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 194 դեպք կա, որից 2-ն ապաքինվել է։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |