Ավինյան․ ԶԼՄ-ների սահմանափակումները կարող են չեղարկվել![]() 23 մարտի 2020 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Արտակարգ դրության շրջանակում ԶԼՄ-ների հանդեպ գործող սահմանափակումներն առաջիկայում կարող են չեղարկվել։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը եթերում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգան Ավինյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե անվստահություն կա պարետատան հայտնած տեղեկատվության նկատմամբ։ Նա նշել է, որ արտակարգ դրության պայմաններում ցանկացած ապատեղեկատվություն կարող է շատ վտանգավոր լինել և խուճապային տրամադրություններ ստեղծել։ Արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումները որոշակի դժգոհություններ են առաջացրել. լրատվամիջոցները դրանք համարում են ոչ արդյունավետ։ Սահմանափակումները հանելու կոչեր են արվում։ Ավինյանը տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել ԶԼՄ-ների խմբագիրների հետ, որտեղ քննարկվել է այդ հարցը և, հնարավոր է՝ կարճ ժամանակ անց դրանք հանվեն։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 23-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը 194 է, որից 2-ն ապաքինվել է։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Մթերայիններին կոչ է արվելու ժամեր սահմանել տարեցների համար. Այլոք այդ ժամերին առևտուր չեն անի ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |