Հայ-ռուսական համալսարանը չի երկարաձգի ուստարին![]() 23 մարտի 2020 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը չի երկարաձգելու 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Ըստ համալսարանի հայտարարության՝ ՀՌՀ-ի ինստիտուտները հունվարին կազմված ուսումնական պլաններով նախատեսված բոլոր դասընթացները, պետական քննությունները, դիպլոմայինների պաշտպանությունները և լուծարքներն իրականացնում են նախապես սահմանված ժամանակացույցի համաձայն։ ՀՌՀ-ի ուսանողներին ( նախաբուհական կրթության կենտրոն, բակալավրիատ (առկա և հեռակա), մագիստրատուրա (առկա և հեռակա), ասպիրանտուրա, ՀՌՀ-ի Բիզնես դպրոց) հորդորում ենք չթուլացնել ուսումնական գործընթացի տեմպերը։ Երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ Համալսարանը շենքային պայմաններից անցում է կատարել հեռավար ուսուցման և առցանց եղանակով շարունակում է աշխատանքը։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 23-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը 194 է, որից 2-ն ապաքինվել է։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |