Պահպանե՛ք հեռավորություն․ Հայաստանում մեկնարկել է #DisbrandChallenge-ը![]() 23 մարտի 2020 - 12:43 AMT PanARMENIAN.Net - ԼՈՖԹ կենտրոնն օրեր առաջ մեկնարկեց DISINFECT your brand! նախաձեռնությունը, որի շրջանակում հայտարարեց նոր մարտահրավերի՝ #DisbrandChallenge-ի մասին՝ կոչ անելով հայաստանյան ընկերություններին միանալ կորոնավիրուսի կանխարգելման մարդասիրական գործընթացին։ #DisbrandChallenge-ի շրջանակում ընկերությունը ժամանակավորապես չնչին փոփոխության է ենթարկել իր տարբերանշանը և կարգախոսը. տարբերանշանի տառերն իրարից հեռացվել են, իսկ նախկին «Բոլորն այստեղ են» կարգախոսի փոխարեն ի հայտ է եկել նորը՝ «Բոլորը տանն են»: Այդպիսով ԼՈՖԹ-ը մեկ անգամ ևս շեշտում է տնից ավելորդ անգամ դուրս չգալու, սեփական և այլոց կյանքը վտանգի տակ չդնելու, ինչպես նաև բոլոր պայմաններում անվտանգ հեռավորություն պահպանելու կարևորությունը: Նախաձեռնությունը մեծ ոգևորությամբ է ընդունվել տեղական այլ ընկերությունների կողմից, և 2 օրում ԼՈՖԹ-ի մարտահրավերին արձագանքել է մոտ 100 մեծ ու փոքր բրենդ տարբեր ոլորտներից՝ բանկերից մինչև գովազդային ընկերություններ: Չելենջը դեռ շարունակվում է. ընկերությունները փոփոխում են իրենց տարբերանշանը, նշում 3 այլ գործընկեր բրենդերի և մարտահրավեր նետում նրանց: Դա փոքրիկ և ջանք չպահանջող ներդրում է մարդկանց իրազեկելու և բարի ու խուճապ չստեղծող մեթոդներով կարևոր հորդորները տեղ հասցնելու բարդ գործում: #DisbrandChallenge-ին միացած ընկերությունների փոփոխված տարբերանշաններն ամբողջությամբ ընկերության ֆեյսբուքյան էջում են։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |