Սրճարանների և օնլայն վիճակախաղերի աշխատանքը չի արգելվի. Իրանից խիստ անհրաժեշտ ապրանքները ներկրվում են![]() 23 մարտի 2020 - 13:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ամբողջ տարածքում առևտրային վայրերում կարգելվեն տնտեսական գործունեության որոշ տեսակներ՝ բացառությամբ ներկայացված վայրերում պարենային ապրանքների վաճառքով զբաղվող օբյեկտների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների, հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: Նա նշել է, որ սահմանափակումները կգործեն երկրի ամբողջ տարածքում բարերի, կինոների և տեսացուցադրման վայրերի, շահումով խաղերի, սպորտի, զվարճությունների վայրերի վրա: Սիմոնյանի խոսքով՝ սահմանափակումները չեն տարածվի սրճարանների գործունեության վրա, նաև ինտերնետի միջոցով իրականացվող շահումով խաղերի և վիճակախաղերի: Նա հայտնել է, որ նշված սահմանափակումները կարող են գործել մինչև արտակարգ իրավիճակի ավարտը, չի բացառվում նաև, որ կախված իրավիճակից` դրանք ավելի շուտ վերացվեն: Անդրադառնալով բեռնափոխադրումներին՝ փոխնախարարը նշել է, որ դեպի Վրաստան ներմուծման դեպքում, երբ վարորդը գալիս է բարձր ռիսկային գոտուց, չի թույլատրվում մտնել այդ երկրի տարածք, և վարորդին փոխարինում են: Տարանցիկ փոխանցումներն իրականացվում են հսկողության ներքո: Իրանի հետ բեռնափոխադրումն իրականացվում է հատուկ ընթացակարգով՝ երկու երկրին անհրաժեշտ ապրանքների համար սահմանափակումներ չկան, իսկ ցանկը վերանայվում է ամենօրյա ռեժիմով: Օդային տրանսպորտի միջոցով իրականացվող ներկրումների վրա որևէ սահմանափակում չկա: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 23-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 194 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |