Տիգրան Սարգսյանը՝ ԵԱԶԲ փոխնախագահ![]() 23 մարտի 2020 - 14:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի պաշտոնաթող նախագահ Տիգրան Սարգսյանը նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ։ Այդ մասին ասվում է բանկի կայքէջում։ ԵԱԶԲ-ն ստեղծել է Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների նախաձեռնությամբ 2006-ին: Այն տարածաշրջանային զարգացման բանկ է, որին ադամակցում են նաև Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Բանկի նպատակն է խթանել անդամ երկրներում ներդրումային ակտիվությունը, զարգացնել շուկայական տնտեսությունը, խթանել տնտեսական աճը և լուծել այլ տնտեսական խնդիրներ: Բանկի բաժնեհավաք կապիտալը կազմում է $7 մլրդ: Տիգրան Սարգսյանը 1998 - 2008 թվականներին զբաղեցրել է Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը։ 2008 - 2014 թվականներին եղել է ՀՀ վարչապետը։ 2014 - 2016 թվականներին եղել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը։ 2016-2019-ին եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։Համարվում է Հայաստանի բանկային համակարգի հիմնադիրների մեկը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |