Ադրբեջանում կորոնավիրուսի դեպքերը 70-ից ավելի են![]() 23 մարտի 2020 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք է գրանցվել՝ հանրագումարում քեյսերի թիվը հասել է 72-ի։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի կառավարությանը կից Օպերատիվ շտաբը։ «Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել ևս 7 հիվանդի մոտ։ 61 ակտիվ հիվանդ բուժում է ստանում»,- տեղեկացրել է Օպերատիվ շտաբը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ Ադրբեջանում կորոնավիրուս էր ախտորոշվել 65 անձի մոտ, որից 10-ն արդեն ապաքինվել է։ Մեկ մարդ մահացել է։ Վարակվածների թվում ՌԴ քաղաքացի կա։ Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի մասին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |