Մոտ 400 մլն դրամի փոխանցում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվին![]() 23 մարտի 2020 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Մարտի 23-ի դրությամբ՝ գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» հաշվին փոխանցվել է 398,4 մլն դրամ, հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Նշվում է նաև, որ 900005001947 հաշվին ընդհանուր առմամբ 2210 մուտք է արվել: Կորոնավիրուսի դեմ պայքարի գանձապետական հաշիվը բացվել է մարտի 17-ին, այդ հաշվին երկու օրում արդեն փոխանցվել էր 100 մլն դրամ: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 23-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 194 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |