Վրաստան, Իրան, ՌԴ, Թուրքիա, Ադրբեջան. Կորոնավիրուսի վիճակագրությունը՝ տարածաշրջանից![]() 23 մարտի 2020 - 22:06 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 61-ի, նրանցից 8-ն առողջացել են: Ինչպես հայտնում են հիվանդության մոնիտորինգի հատուկ կայքում՝ երկրում կարանտինի մեջ է գտնվում 3320 մարդ, 235 հոգի հսկողության տակ է: Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 23,049 է, դեպքերից 1812-ը մահվան ելքով են եղել, առողջացել է 8376 մարդ, հայտնել է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը: Վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսի ևս 71 դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը երկրում 438 է, նրանցից 17-ը վերականգնվել են: Թուրքիայում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 30-ի, երկրում վարակակիրների ընդհանուր թիվը 1236 է, 20,345 թեստավորում է իրականացվել: Ադրբեջանում կորոնավիրուսով վարակված է 72 մարդ, նրանցից 10-ն առողջացել են, մեկ հոգի մահացել է: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 23-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 194 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |