ՌԴ-ն ժամանակավորապես արգելել է հատիկեղենի արտահանումը![]() 23 մարտի 2020 - 22:13 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ժամանակավորապես արգելք է դրել հատիկեղենի արտահանման վրա, փոխանցում է Meduza-ն: Արգելքը դրվել է մարտի 20-ին և կգործի 10 օր: Նշվում է նաև, որ այն կգործի մինչև կորոնավիրրուսի դեմ պայքարի պետական խորհրդի աշխատանքային խմբի «հատուկ հրահանգը»: Արգելքը տարածվում է բոլոր տեսակի հատիկեղենի վրա, սակայն մեծամասամբ սահմանափակումը վերաբերելու է բրնձին. հնդկաձավարի արտահանում, օրինակ, երկրում գրեթե չկա: Մարտի 17-ին ՌԴ փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը հայտնել էր, որ ՌԴ-ն պատրաստ է սահմանափակել առաջին անհրաժեշտության ապրանքների արտահանումը, եթե դրանք չհերիքեն երկրի բնակչությանը: Մարտի 23-ի տվյալով ՌԴ-ում կորոնավիրուսի 438 դեպք կա: Երկրում կտրուկ ավելացել է հացահատիկի և պահպանման երկար ժամկետ ունեցող այլ մթերքների պահանջը: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |