Վրաստանից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է տվյալներն ուղարկեն ՀՀ դեսպանությանը![]() 24 մարտի 2020 - 09:45 AMT PanARMENIAN.Net - Վրաստանից վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է տվյալներն ուղարկեն ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։։ Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։ Վրաստանից Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, ծննդյան թիվ, մեքենայի պետհամարանիշ) պետք է մինչև մարտի 25-ը` ժամը 12։00-ն, անձնական նամակի միջոցով ուղարկեն Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին (կամ դեսպանության Էլ. փոստին՝ armgeorgiaembassy@mfa.am)։ «Հայաստան մեկնման ժամի և մեկնողների հավաքատեղիի վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով», - ասվում է գրառման մեջ։ Վրաստանի Մառնեուլի շրջանը սահմանակից է Հայաստանին,որտեղ ապրում է մինչև 160 հազար մարդ։ Շրջանն առավելապես ադրբեջանաբնակ է, բայց այնտեղ նաև հայեր են ապրում։ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 61-ի, նրանցից 8-ն առողջացել են: Ինչպես հայտնում են հիվանդության մոնիտորինգի հատուկ կայքում՝ երկրում կարանտինի մեջ է գտնվում 3320 մարդ, 235 հոգի հսկողության տակ է:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |