Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 5-ով ավելացել է

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը  5-ով ավելացել է

PanARMENIAN.Net - Վրասանում կորոնավիրուսով հիվանդության ևս 5 դեպք է գրանցվել։ Այդպիսով կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 66-ի։ Այդ մասին ասվոմ է պաշտոնականան StopCov կայքում։

Կարանտինում է գտնվում 3320 մարդ, կլինիկաներում բժիշկների հսկողության տակ 235 մարդ կա։ Ապաքինվել է 8 մարդ։

Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինի խիստ միջոցներ են ձեռնարկվում։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ելքն ու մուտքն այդ շրջաններ արգելվում է, քանի որ այնտեղ կորոնավիրուսի ներքին տարածում է սկսվում։

Մառնեուլի և Բոլնիսի շրջան ռազմատեխնիկա է մտել։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---