Թուրքիայում Պոլսո հայոց պատրիարքարանի շենքն ախտահանել են

Թուրքիայում Պոլսո հայոց պատրիարքարանի շենքն ախտահանել են

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համավարակի վտանգի պատճառով, որպես կանխարգելիչ միջոցառում, Թուրքիայում ախտահանման աշխատանքներ են իրականացվել Պոլսի հայոց պատրիարքարանի շենքում։

Դրանք իրականացվել են Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից, տեղեկացնում է Ermenihaber-ը։

Ավելի վաղ Ստամբուլի քաղաքապետարանն ախտահանել էր Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասի հայկական Սուրբ Ստեփանոս և Բաքըրքյոյ թաղամասի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցիները։

Մարտի 24-ի տվյալներով՝ Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 37-ի։ Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան: Վարակվածների ընդհանուր թիվը Թուրքիայիում հասել է 1529-ի։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---