Աշխարհում 1 օրում 40,000-ից ավելի մարդ է վարակվել կորոնավիրուսով․ Իտալիայում մահերը պակասում են![]() 24 մարտի 2020 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Ըստ միջազգային հետազոտական ինստիտուտների, որոնք վիճակագրական տվյալների հաշվառում են իրականացնում, 24 ժամում աշխարհում ավելի քան 40,000 մարդ է վարակվել կորոնավիրուսով։ Այդպիսով, մարտի 24-ի առավոտվա դրությամբ հանրագումարում վարակվածների թիվը գերազանցել է 381,000-ը։ Մահացել է ավելի քան 16,500 մարդ, ապաքինվել՝ ավելի քան 101,000-ը։ Մահվան ելքով դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ Իտալիան։ Սակայն մարտի 24-ի դրությամբ մեկ օրվա կտրվածքով մահվան ելքով դեպքերն արդեն երկրորդ օրն է՝ նվազում են. մարտի 23-ին մահացել է 602 մարդ: Նվազում է նաև մեկ օրում վարակվածների քանակը։ Մահվան ելքով դեպքերի ընդհանուր թիվը երկրում կազմել է 6077։ Վարակվածների հանրագումարը 63,927 է։ Վարակվածների քանակով դեռևս առաջինը Չինաստանն է, որտեղից էլ սկսվել է վիրուսի տարածումը։ Երկրում վարակվածների 90 տոկոսն ապաքինվել է։ Այժմ հիվանդանոցներում մնացել է ընդամենը 4735 հիվանդ, տեղեկացնում է Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը։ Ամբողջ երկրում գրանցվել է վարակման 81,171 դեպք, որից 73,159-ն ապաքինվել է։ Մահացել է 3277 մարդ։ ԱՄՆ-ն աշխարհում 3-րդ տեղում է COVID-19-ով վարակվածների թվում։ Ընդհանուր առմամբ, երկրում վարակման 46,450 դեպք կա, մահացել է 593 մարդ։ Կորոնավիրուսից մահացածների և վարակվածների հաստատված դեպքերի քանակով Իսպանիան երկրորդն է Եվրոպայում Իտալիայից հետո։ Մարտի 24-ի դրությամբ գրանցվել է վարակման 35,136 դեպք, մահացել է 2311 մարդ, ապաքինվել՝ 3355-ը։ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 24 ժամում աճել է 4764-ով՝ հասնելով 29,056-ի։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքներից աշխարհում 123 մարդ է մահացել։ Ֆրանսիայում կորոնավիրուսից 860 մարդ է մահացել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 19,856-ի։ Բրիտանիայում վարակվածնրի քանակը գերազանցել է 6600-ը, 335 մարդ մահացել է։ Կուբայի իշխանություններն արգելում են քաղաքացիներին արտերկիր մեկնել։ Զսպելու համար կորոնավիրուսի տարածումը, երկրի իշխանությունները կարգադրել են 1 ամսով փակել դպրոցները։ Բացի այդ, օտարերկրացիներին արգելվել է մինչև մեկնումը դուրս գալ հյուրանոցից։ Ընդհանուր առմամբ` Կուբայում վարակման 40 դեպք է գրանցվել, որից մեկը՝ մահով։ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում, Օշում և մի քանի այլ շրջաններում մարտի 25-ից արտակարգ դրություն է հայտարարվում, որը կգործի մինչև ապրիլի 15-ը։ Այդ երկրում 42 վարակված կա։ Ըստ Հնդկաստանի առողջապահության և ընտանեկան բարգավաճման նախարարության, երկրում COVID-19-ով հիվանդության 511 դեպք է գրանցվել, ապաքինվել և դուրս է գրվել 37 մարդ, 10 մարդ մահացել է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |