ՄԱԿ գլխավոր քարտուղարը համաշխարհային զինադադարի կոչ է արել24 մարտի 2020 - 16:15 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հանդես է եկել համաշխարհային զինադադարի կոչով․իր խոսքով, աշխարհը պետք է պայքարի մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի դեմ, որը խոցում է բոլորին, անկախ ազգությունից կամ դավանանքից։ «Կորոնավիրուսը դաժանաբար հարվածում է բոլորին։ Մինչդեռ մոլորակի վրա չեն դադարում զինված հակամարտությունները։ Մոլեգնող վիրուսը ցույց է տալիս պատերազմի խենթությունը։ Ահա թե ինչու եմ այսօր կոչ անում անհապաղ և միահամուռ կերպով դադարեցնել կրակն աշխարհի բոլոր անկյուններում»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Գուտերեշը հավելել է, որ իր հատուկ դեսպանորդներն աշխատանք կտանեն հակամարտությունների կողմերի հետ՝ փորձելով կոնկրետ քայլեր ձեռնարկել մարտական գործողությունները դադարեցնելու և կորոնավիրուսի դեմ առավել արդյունավետ պայքարի համար պայմաններ ստեղծելու համար։ «Դա կսկսվի ամբողջ աշխարհում մարտական գործողությունների դադարեցումից։ Հիմա»,-ասել է նա։ Գուտերեշը հայտնել է նաև, որ ՄԱԿ-ը երկրներից 2 մլրդ դոլար կխնդրի կորոնավիրուսից տուժած տարածաշրջանների համար։ Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնել աշխարհի տարբեր անկյուններում համաշխարհային զինադադար հաստատելու կոչին։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով |