Արցախի ՊԲ. Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում շփման գծում իրավիճակի մասին

Արցախի ՊԲ. Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում շփման գծում իրավիճակի մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանական առցանց ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը, թե իբր Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները «Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի», հերթական ապատեղեկատվությունն է։

ՊԲ-ից նշում են, որ դիրքապահ ստորաբաժանումները հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին, Արցախի շփման գոտում շարունակվում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն:

«Կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից և չգնալ հետագա լարման»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ շաբաթ՝ մարտի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 250 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1900 կրակոց:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---