Պետմարմինների հետ խնդիրների դեպքում գործարարները կարող են դիմել ՄԻՊ-ին

Պետմարմինների հետ խնդիրների դեպքում գործարարները կարող են դիմել ՄԻՊ-ին

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ արտակարգ դրության սահմանափակումների պայմաններում պետմարմինների հետ խնդիրների դեպքում գործարարները կարող են դիմել Մարդու իրավունքների պաշտպանին։ Այդ մասին ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ։

Նշվում է, որ սահմանափակումներն աշխատանքի դժվարություններ են առաջացրել նաև գործարարության համար: Այդ դժվարությունները կարող են առաջ գալ նաև պետական մարմինների աշխատանքի կազմակերպման արտակարգ ռեժիմով:

Պաշտպանի աշխատակազմում գործում է Գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժին, և հարցերի դեպքում գործարարները կարող են զանգահարել 116 կամ 096- 116-100 (ոչ աշխատանքային օրերի և ժամերի համար) հեռախոսահամարներով։

Գործարարների շահերի պաշտպանությունն ինչպես սովորական, այնպես էլ հատկապես արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևոր ուղղություն է: Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել էր արտակարգ դրության պայմաններում աշխատողների մտահոգություններին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---