ՀՀ-ն լիակատար աջակցում է համաշխարհային զինադադարի հաստատմանը![]() 24 մարտի 2020 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնում աշխարհի տարբեր անկյուններում համաշխարհային զինադադար հաստատելու կոչին։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին։ «Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնում աշխարհի տարբեր անկյուններում համաշխարհային զինադադար հաստատելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին՝ քանի դեռ մարդկությունը դիմակայում է ընդհանուր թշնամուն՝ կորոնավիրուսին», - ասվում է նախարարի գրառման մեջ։ Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հանդես էր եկել համաշխարհային զինադադարի կոչով, քանի որ աշխարհը պետք է պայքարի մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի դեմ, որը խոցում է բոլորին, անկախ ազգությունից կամ դավանանքից։ Նա նշել էր նաև, որ պատերազմող երկրներում բուժսանիտարական սպասարկումը վատ վիճակում է, իսկ բուժաշխատողները հաճախ հարձակումների են ենթարկվում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |